Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Հայաստանը ՀԱՊԿ–ից ակնկալում է դաշնակցային պարտավորությունների իրականացում

Հայաստանը ՀԱՊԿ–ից ակնկալում է դաշնակցային պարտավորությունների իրականացում
09.09.2015 | 00:01

ՀՀ նախագահը՝ որպես պետական շահերի սպասարկող, ղեկավար, ՀԱՊԿ-ին ներկայացնելու է սահմանային դրությունը՝ ակնկալելով գործընկերներից դաշնակցային պարտավորությունների իրականացում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Սեպտեմբերի 15-ին Դուշամբեում կայանալիք գագաթաժողովից, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձրացնելու է վերջին օրերին սահմանային լարվածության հարցերը, Հայաստանի ակնկալիքները, Շարմազանովի խոսքով, չեն սահմանափակվում ռազմական օգնությամբ:
«Ռազմական օգնությունն ամենավերջին փուլն է: Դաշնակցային պարտավորությունները ենթադրում են քաղաքական հայտարարություններ, քննադատություն՝ հարցի լուծման ոչ քաղաքական մեթոդներին: Հանրապետության նախագահը ՀԱՊԿ մեր գործընկերներին կներկայացնի իրավիճակը տարածաշրջանում, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային գոտում»,- ընդգծեց ՀԱՊԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը: Նա նշեց, թե կարևոր է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հետ հանդիպման ժամանակ նախագահը հայտնի իր մտահոգությունը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Ռուսաստանի ղեկավարները բազմիցս նշել են, որ հարկ եղած դեպքում ՌԴ-ն ամբողջ ծավալով կիրականացնի իր դաշնակցային պարտավորությունները: Այնուամենայնիվ, Հայաստանի համար անվտանգության առաջին երաշխիքը մեր Զինված ուժերն են։
«Մարտահրավերներով լի աշխարհում կարևոր է լինել այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և դա արդարացված է: Շատ դեպքերում անվտանգությանը վերաբերող հարցեր քննարկվում են ոչ միայն խորհրդարանական վեհաժողովում, այլև՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը»: Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ հավաքի ժամանակ էլ Սեր Սարգսյանը հստակ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով, որ ՀՀ-ն բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է։ Միաժամանակ նա ներկայացրել է այն փաստեր, որ ՀԱՊԿ ոչ բոլոր անդամներն են իրականացնում դաշնակցի իրենց պարտավորությունները։ «Խոսքը ոչ միայն ռազմական օժանդակության մասին է, այլ նախ և առաջ գնահատականների, որոնք հակասում են բանակցային պրոցեսում ընդունված սկզբունքներին»,– ասաց նա: Հարցին՝ ՀԱՊԿ-ի կողմից խախտումներն արձանագրելու հանգամանքը զսպելո՞ւ է Ադրբեջանի հետագա սադրիչ գործողությունները, Էդուարդ Շարմազանովը դրական պատասխան տվեց: «Միանշանակ: Չեմ կարծում, որ Ադրբեջանը կգնա ավանտյուրայի և կդիմի լայնածավալ պատերազմական գործողությունների: Նրանք կփորձեն լարվածության մեջ պահել իրավիճակը, որովհետև տնտեսական անկում են գրանցում, Ալիևի կլանի քաղաքականությունից կա դժգոհություն, նրանք միջազգային հանրության թիրախում են, առջևում նախագահական ընտրություններ են, որոնցից հանրության ուշադրությունը պետք է շեղվի: Ամեն դեպքում, մենք ՀԱՊԿ անդամ պետություններից պետք է ակնկալենք դաշնակցային պարտավորությունների իրականացում»,– ասաց նա:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ